Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը «թուրքական բուրգերները» փոխարինում է հունականով

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բոյկոտին միացել են Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը:

«Savola Group»-ը հայտարարել է, որ արդեն թուրքական բուրգերի փոխարեն վաճառելու են հունական բուրգերը և դադարեցնելու են թուրքական ցանկացած տեսակի արտադրանքների ներմուծումը թագավորություն։

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով թեմային, նշել են, որ «Savola Group»-ին է պատկանում Թուրքիայում յուղի արտադրության ոլորտում առաջատար «Yudum»ընկերությունը: Վերջինս, ըստ Ստամբուլի առևտրաարդյունաբերական պալատի տվյալների, Թուրքիայի արդյունաբերության ոլորտում մեծությամբ 161-րդն է։

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։

Վերջերս սաուդացիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո:

Երբ 2017-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Կատարի հետ, Անկարան աջակցեց Դոհային տնտեսական և ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները չեն փայլում նաև այն ​​բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս