Ադրբեջանում սիրիացի վարձկանների առկայությունն ապացուցող ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել
Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին մասնակցելու համար Թուրքիայի կողից Ադրբեջան ուղարկվող սիրիացի վարձկանների ևս մեկ ձայնային հաղորդագրություն է վերծանվել: Այն վերծանել և թարգմանել է «Region Monitor»-ը:
«Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկն իր զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունում նշում է, որ իրենք ուղարկվում են Ադրբեջան:
«Խմբի ղեկավարը հասավ ու ասում է, որ ուղղությունը դեպի Ադրբեջան է: «Լիբիա» ասվածը խաբուսիկ էր»,- նշում է ահաբեկչական խմբավորման անդամը:
Ձայնային հաղորդագրությունը, որը հայտնվել է սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում, հրապարակվել է հոկտեմբերի 15-ին։
«Region Monitor»-ը վերծանել և թարգմանել է «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի`զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սիրիացի վարձկանները ուղարկվում են Ադրբեջան։Ուշագրավ է, որ ձայնային հաղորդագրությունը, որը հայտնվել է սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում, հրապարակվել է հոկտեմբերի 15-ին։ Իսկ ձայնագրությանը ուղեկցող գրառումից պարզ է դառնում, որ վարձկաններին դեռ շարունակում են ուղարկել Ադրբեջան։ Միևնույն ժամանակ նշվում է, որ չնայած նրանք Լիբիա են ուզում գնալ, բայց նրանց խաբեությամբ Ադրբեջան են տանում։
Gepostet von Region Monitor am Samstag, 17. Oktober 2020