Ֆրանսիայի ԶԼՄ-ները հայտնել են Փարիզի մերձակայքում դպրոցի ուսուցչին սպանողի անունը
Փարիզի արվարձանում դպրոցի պատմության ուսուցչին սպանողի անունն է Աբդուլահ Ա.: Հոկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել է Le Figaro թերթը:
Հրատարակությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր, հավաստել է ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, որ մարդասպանը 18-ամյա չեչեն է, որը 2002 թվականին ծնվել է Մոսկվայում:
Իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին հայտնի չի եղել նրա արմատական հայացքների մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանությունը ձերբակալել է ինը մարդու այդ գործի հետաքննության շրջանակում, որոնց թվում են մարդասպանի հարազատները: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Փարիզում ՌԴ-ի դեսպանության մամուլի ծառայությունում, ռուս դիվանագետները հարձակվողի մասին տեղեկատվություն են խնդրել Ֆրանսիայի իշխանություններից: