Լոս Անջելեսի շերիֆը ողջունել է հայ համայնքի խաղաղ ցույցերը՝ դատապարտելով Արցախի դեմ հարձակումը

Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաղրոդագրություն է տարածել, որում համերաշխություն է հայտնում հայերին եւ հայ համայնքին:

«Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի բաժանմունքն ուսումնասիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծավալվող բռնությունը, որը թեեւ տեղի է ունենում Լոս Անջելեսից 7200 մղոն հեռու, սակայն այն չափազանց եւ անմիջական կարեւորություն ունի շատերի համար մեր համայնքում: Մենք լսում ենք եւ հասկանում ենք»,- գրել է շերիֆ Ալեքս Վիլանուեւան:

Նա նշել է, որ Լոս Անջելեսի շրջանում ավելի շատ հայ է ապրում, քան աշխարհի որեւէ այլ վայրում՝ Հայաստանի սահմաններից դուրս:

«Մենք ականատեսն ենք եւ դատապարտում ենք Արցախի բնակչության հանդեպ իրականացվող բռնությունը եւ հարձակումները: Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, եւ կանգնած ենք ձեր կողքին խաղաղության մեր ընդհանուր պահանջով»,- նշվում է շերիֆի հաղորդագրությունում:

The LASD is monitoring the violence unfolding between Azerbaijan and Armenia which, while, 7,200 miles away from Los…

Gepostet von Los Angeles County Sheriff's Department am Freitag, 16. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս