Պատմության հետագծով
– 1855 թ. հոկտեմբերի 17-ին անգլիացի Հենրի Բեսեմերն արտոնագրում է պողպատի արտադրության իր եղանակը։
– 1902 թ. հոկտեմբերի 17-ին Դեթրոյթում թողարկվեց «Cadillac» մակնիշի առաջին ավտոմեքենան:
– 1933 թ. հոկտեմբերի 17-ին նացիստական Գերմանիայից հեռացած Ալբերտ Այնշտայնը ժամանում է Միացյալ Նահանգներ:
– 1830 թ. հոկտեմբերի 17-ին ծնվել է Մատթեոս Մամուրյանը՝ մանկավարժ, գրող եւ հրապարակախոս (մահ.՝ 1901 թ.):
– 1937 թ. հոկտեմբերի 17-ին ծնվել է Կառլոս Աբովյանը՝ հայ նկարիչ:
– 1957 թ. հոկտեմբերի 17-ին մահացել է Ավետիք Իսահակյանը՝ հայ մեծանուն գրող, արձակագիր, բանաստեղծ, հասարակական գործիչ (ծնվ.՝ 1875 թ.):
– 1958 թ. հոկտեմբերի 17-ին մահացել է Գեւորգ Պարիսը՝ հայ բառարանագիր:
– 1974 թ. հոկտեմբերի 17-ին մահացել է Վարսենիկ Աղասյանը՝ հայ բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ (ծնվ.՝ 1898 թ.):