Բայդենը Թրամփից առաջ է անցել ընտրողների հետ իրենց հանդիպման հեռուստատեսային վարկանիշերով
Ավելի քան 14 միլիոն ամերիկացիներ են դիտել հոկտեմբերի 15-ի երեկոյան ընտրողների հետ դեմոկրատներից ԱՄՆ-ի ախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի հանդիպումը, որն այդ ցուցանիշով առաջ է անցել առաջիկա ընտրություններում իր ընդդիմախոսից՝ Միացյալ Նահանգների գործող ղեկավար Դոնալդ Թրամփից:
Nielsen հետազոտական ծառայության համապատասխան տվյալները հոկտեմբերի 16-ին հայտնել էUSA Today թերթը:
Եզրափակիչ հաշվարկների համաձայն՝ Բայդենի մասնակցությամբ միջոցառումը, որը հեռարձակել է ABC հեռուստաընկերությունը, դիտել է ԱՄՆ-ի 14,1 միլիոն բնակիչ:
Ընտրողների հետ գործող նախագահի հանդիպումը, որի հեռարձակոումը վարել է NBC հեռուստաընկերությունը, հավաքել Է 13,5 միլիոն հանդիսական: Նշվում է, որ դեմոկրատի հանդիպման հեռարձակումը տեւել է երկու ժամ, ներառյալ կեսժամանոց վերլուծությունն ավարտվելուց հետո:
Հանրապետականի միջոցառումը տեւել է մեկ ժամ: ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները հոկտեմբերի 15-ին միջոցառումներն անցկացրել են առանձին-առանձին, նախընտրական բանավեճերի մեկ՝ երկրորդ փուլի փոխարեն:
Այդ փուլը չեղյալ էր հայտարարվել նոր տիպի կորոնավիրուսով Թրամփի վարակվելու պատճառով:
Ընթացիկ նախագահական ընտրարշավի շրջանակում բանավեճերի առաջին փուլը կայացել է սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Թրամփի եւ Բայդենի հաջորդ՝ որպես երրորդ պլանավորված բանավեճերը տեղի կունենան հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսիի նահանգ): ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները կկայնան նոյեմբերի 3-ին: Այնտեղ կընտրվեն նախագահը եւ փոխնախագահը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երրորդը, ինչպես նաեւ 13 նահանգների եւ տարածքների նահանգապետերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: