«Որքան էլ դժվար կամ ծանր լինի, մեր հանրությունը պետք է գիտակցի և տրամադրվի երկարատև պայքարի». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես համոզված եմ, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբը իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարների պարագայում ունի գործելու հստակ պլան և հիմա էլ շարժվում է ըստ այդ պլանի։
Որքան էլ դժվար կամ ծանր լինի, մեր հանրությունը պետք է գիտակցի և տրամադրվի երկարատև պայքարի։
Երկարատև պայքար ասելով նկատի չունեմ բուն ռազմական գործողությունների տևողությունը։
Անկախ այն հանգամանքից, թե պատերազմը երբ կավարտվի գործելու, աշխատելու մեծ ճակատ է բացվում։
Մեր անելիքները ամենատարբեր ուղղություններում պետք է գնահատենք, հաշվարկենք և կառուցենք երկարաժամկետ կտրվածքով»: