Արցախի նախագահը Ջալալ Հարությունյանին հանձնել է գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:

Արայիկ Հարությունյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և տեղադրել միջոցառման տեսանյութը:

«Ջալալ Հարությունյանը արժանացել է այս կոչմանը վերջին 19 օրվա պատերազմական գործողություններում փայլուն իրականացած ղեկավարության համար»,- ասել է Հարությունյանը:

Արցախի նախագահի նշել է նաև, որ պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի Պաշտպանության բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:

ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին եմ հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները

RUS ENG ⬇️Սիրելի ‘ հայրենակիցներԱյսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում: Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի:https://we.tl/t-zaMPZQxIDH_____________________________________________Дорогие соотечественники!Сегодня я посетил центр боевого управления Армии обороны и в присутствии высшего командного состава вручил министру Джалалу Арутюняну военные погоны генерала-лейтенанта.Война, конечно, не окончена, но высокий уровень боеспособности, профессионализма, решимости, патриотизма, которым обладает наша армия, вселяет уверенность и боевой дух.Во имя нашей священной Родины, к оружию!https://we.tl/t-zaMPZQxIDH_____________________________________________Dear compatriots,Visited today the Combat Management Center of the Defense Army and in the presence of a high-ranking command staff, handed over the military shoulder straps of the lieutenant-general to Minister Jalal Harutyunyan. The war, of course, is not over, but the high level of combat efficiency, professionalism, determination, patriotism that our army possesses, inspires confidence and encouragement.To arms for the sake of our sacred Homeland!https://we.tl/t-zaMPZQxIDH

Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Donnerstag, 15. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս