Մենք պատրաստ ենք համաչափ փոխզիջումների, որին պատրաստ է Ադրբեջանը․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում կարգավորման համար Երևանը պատրաստ է իրագործել այն քայլերը, որոնց շուրջ պայմանավորվել են Մոսկվայում եռակողմ բանակցությունների ընթացքում ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ Այս մասին «Ռիա Նովոստիի»–ն տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մոսկովյան հայտարարությունում համաձայնեցվել էին կոնկրետ քայլեր, ինչպես վերականգնել կոնկրետ բանակցային գործընթացը։ Եվ այդ համաձայնության ներքո նկարագրված են կոնկրետ քայլեր և մենք պատրաստ ենք նման քայլերի, որպեսզի լուծվի ԼՂ հարցը։ Եվ մենք ենք նման փոխզիջումների, մենք պատրաստ ենք համաչափ փոխզիջումների, որին պատրաստ է Ադրբեջանը»,-հայտարարել է Փաշինյանը «Россия сегодня»–ի ղեկավար Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցի ընթացքում։
Նշենք, որ զուգահեռաբար հարցազրույց է տվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։