Զախարովա. Անհրաժեշտ է զինվորականների հանդիպում կազմակերպել` հրադադարի վերասկման մեխանիզմի համաձայնեցման համար
Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է զինվորականների մասով հանդիպում կազմակերպել` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում մանրամասն լուսաբանել է այս թեման:
«Մինչ այժմ, որքան մեզ հայտնի է, նման աշխատանք չի տարվում: Հուսով ենք, որ այդ մեխանիզմը հնարավորինս շուտ կգործարկվի»,- նշել է Զախարովան:
«Ինչ վերաբերում է քաղաքական կարգավորման հեռանկարներին, մենք ելնում ենք նրանից, որ այն հնարավոր եւ անհրաժեշտ է: Այն առաջարկները, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ շարունակվում են մշակվել, մնում են բանակցությունների սեղանին. դրանց բովանդակությունը հայտնի է. համապատասխան շրջանների աստիճանական ազատագրում` անվտանգության երաշխիքների եւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջև հուսալի հաղորդակցման պայմանով` մինչ դրա վերջնական կարգավիճակի որոշումը»,- ասել է նա:
«Յուրաքանչյուր կողմից հսկայական թվով հայտարարություններ են արվում, որոնցից շատերն էմոցիանալ են, սա կարելի է հասկանալ, բայց միշտ պետք է ինքներդ ձեզ հարց տաք` արդյո՞ք դրանք օգնում են հասնել որոշակի նպատակի: Եւս մեկ անգամ կրկնեմ եւ շեշտեմ, որ այսօր դա հրադադարն է եւ անցում դեպի բանակցային գործընթաց: Եվ այս կապակցությամբ մենք բազմիցս կոչ ենք արել բոլորին, ով այս կամ այն կերպ կապված է այս իրավիճակի հետ` եւ անմիջական կողմերին, եւ նրանց, ով իրեն իրավասու է համարում, այսպես ասած, մեղսակից լինել, մենք, այնուամենայնիվ, իրավիճակի կարգավորման, այլ ոչ թե վատթարացման հույս ունենք, պատշաճ տեղ տալ անհրաժեշտությանը եւ ամեն ինչ անել, որպեսզի բոլոր հայտարարությունները ոչ միայն ստուգվեն, այլեւ ծառայեն իմ ասած նպատակների իրականացմանը: Իսկ ես դրանք ինքս չեմ հորինել, դրանք բոլորն արձանագրված են եւ բազմիցս կրկնվել են Ռուսաստանի ղեկավարության կողմից, ինչպես նաեւ վերահաստատվել են աշխարհի շատ առաջնորդների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների կողմից»,- շեշտել է Զախարովան: