Ե՞րբ Երևանը կդիմի ՀԱՊԿ-ին
Հայաստանը ե՞րբ կդիմի ՀԱՊԿ-ին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ագրեսիան անդրադառնում է նաև ՀՀ տարածքի վրա: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց ավելի վաղ ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունը, որ Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար կդիմի բոլոր միջոցներին, ներառյալ՝ ՀԱՊԿ-ին:
«Երբ կընդունվի ռազմաքաղաքական որոշում, այդ մասին կհայտարարվի»,- ասաց նա: