Կիպրոսի խորհրդարանի նախագահը պաշտոնաթող է եղել սկանդալի ֆոնին
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի (միապալատ խորհրդարանի) նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը պաշտոնաթողություն է խնդրել իրավախախտումների սկանդալի ֆոնին՝ ներդրումների փոխարեն Կիպրուսի քաղաքացիության տրամադրման ծրագիրն իրականացնելիս: Այդ մասին հայտնել է Կիպրոսի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի գրավոր հայտարարությունը:
Հոկտեմբերի 13-ին Սիլուրիսը հայտարարել է, որ դադարեցնում է իր պարտականությունների կատարումը մինչեւ հետաքննության ավարտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: