Բաժիններ՝

Իտալացի թավջութակահարը խաղաղություն է մաղթել Հայաստանին և Արցախին

Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտում են երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործողներ աշխարհի բազմաթիվ երկրների արվեստագետներ: Արցախին և Հայաստանին այս օրերին իր աջակցությունն է հայտնել իտալացի հռչակավոր թավջութակահար Մարիո Բրունելլոն:

Բրունելլոն տեսաուղերձով դիմել է անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին ու ընդգծել, որ շատ է ցավում այն ամենի համար, ինչ կատարվում է Չաուշյանի երկրում։ «Հույս ունեմ, որ հայրենակիցներդ, ընկերներդ կհասնեն խաղաղության։ Դա հիասքանչ մի երկիր է, և ինձ համար մեծ պատիվ է այնտեղ հանդես գալն ու նվագելը։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ, խաղաղություն կլինի բոլորի համար»,- շեշտել է թավջութակահարը, որը տարիներ առաջ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում հանդես էր եկել մենահամերգով:

Mario Brunello Supports Armenia

???? #MarioBrunelloSupportsArmeniaԻտալացի անվանի թավջութակահար Մարիո Բրունելլոյի աջակցությունը՝(Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր)«Սիրելի՛ Ալեքս (ուղերձն ուղղված է անվանի հայ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին, խմբ․), ես շատ ցավում եմ այն ամենի համար, ինչ կատարվում է քո երկրում։ Հույս ունեմ, որ հայրենակիցներդ, ընկերներդ կհասնեն խաղաղության։ Դա հիասքանչ մի երկիր է, և ինձ համար մեծ պատիվ է այնտեղ հանդես գալն ու նվագելը։ Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ ու խաղաղություն կլինի բոլորի համար»։ #MusiciansForPeace #StrongArtsakh #RecognizeArtsakh

Gepostet von ANPO/ Armenian National Philharmonic Orchestra am Mittwoch, 14. Oktober 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս