Բաժիններ՝

Առողջապահության նախարարությունը՝ Ղարաբաղում վիրավորված Յուրի Կոտյոնոկի վիճակի մասին

Ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկի վիճակը, որը տուժել է Լեռնային Ղարաբաղում գնդակոծման ժամանակ, գնահատվում է որպես բավարար: Նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մոտ օրերս, հոկտեմբերի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

«Ռուսաստանի քաղաքացի Յուրի Կոտյոնոկը, որը վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղում, շարունակում է բուժումը Երեւանի կլինիկաներից մեկում: Վճակը բավարար է: Հիվանդը գտնվում է Ռուսաստանի առողջապահության նախարարության մասնագետների հսկողության ներքո: Նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մոտ օրերս»,- ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը ՏԱՍՍ-ին հայտնել էր Ստեփանակերտից ոչ հեռու Շուշի քաղաքում երեք վիրավոր լրագրողների մասին: Երկու տուժածներին՝ «Օֆիցերի Ռոսսիի» պոտալի թղթակից Լեւոն Արզանովին եւ ՌԴ-ի քաղաքացի Հրանտ Բալադյանին, Մոսկվա են տեղափոխել հոկտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս