Բաժիններ՝

Թանկյանը հետևորդներին խնդրել է Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու կոչով դիմել Սպիտակ տանը, Կոնգրեսին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, որը Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին աջակցում է իր հայրենակիցներին, դատապարտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները, խնդրել է իր հետևորդներին կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին`դատապարտել ագրեսիան:

Թանկյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Մեկ շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդը ապրում էր խաղաղ պայմաններում, իսկ այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով վերածվել է պատերազմի դաշտի: Խնդրում եմ հորդորել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ դատապարտել ագրեսիան»,-շեշտել է երգիչն ու ներկայացրել հղումները՝ marchtojustice.org/action-alerts, petitions.whitehouse.gov/petition/condemn-aggression-turkey-and-azerbaijan-against-artsakh-armenia:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս