Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը
Ավստրիայի խորհրդարանը միաձայն՝ խորհրդարանական բոլոր խմբակցությունների կողմ ձայներով ընդունել է Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդարանական առաջարկ-միջնորդությունը, որ նախաձեռնել են Ռեյնհոլդ Լոպատկան, Եվա Եռնեստ-Ձիձիչը և Պամելա Ռենդի-Ուագները:
Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի Հայ դատի հանձնախումբը:
Առաջարկ-միջնորդության հիմնական կետերը վերաբերում են հրադադարին միտված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը, Վիեննայում խաղաղ բանակցություններին: