Բաժիններ՝

Bild-ը հաղորդել է միջուկային պատերազմին Գերմանիայի գաղտնի նախապատրաստվելու մասին

Գերմանիայում գաղտնի զորավարժություններ են անցկացվել միջուկային զենքի օգտագործմամբ մարտական գործողությունների կատարելագործման ուղղությամբ: Այդ մասին գրում է Bild-ը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, «Անփոփոխ կեսօր» անվանումը կրող զորավարժություներն «անցկացվել են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասի Նյորֆենիխ ավիաբազայում՝ գերմանական ռազմաօդային ուժերի եւ ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշնակիցների մասնակցությամբ: Զորաշարժերում գործարկվել են կործանիչ-ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել. վարժանքների գլխավոր նպատակը, ինչպես հաստատվում է նյութի մեջ, ատոմային ռումբի օգտագործմամբ Գերմանիայի պաշտպանության կատարելագործումն է:

Նաեւ հոդվածում կարծիք է հայտնվել, որ այժմ միջուկային պատերազմի սկսման վտանգը շատ անգամ ավելի մեծ է, քան վերջին երեք տասնամյակում: Դրա հիմնական պատճառը, նյութի հեղինակների կարծիքով, ԱՄՆ-ի դուրս գալն է Միջին եւ փոքր հեռահար հրթիռների վերացման մասին պայմանագրից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս