ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վշտացած է Վարդենիսում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրով
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը վշտացած է Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման դեպքով: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։
«Մենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, վշտացած ենք Հայաստանի Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման լուրով: Մենք խորը ցավակցություններ ենք հայտնում բոլոր տուժածներին և կրկնում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչը, որ պետք է հումանիտար իրավունքի պահպանմամբ և կրակի դադարեցմամբ պաշտպանենք խաղաղ բնակչությանը»,- գրել է Շարփը:
We @UNArmenia are saddened by news today that a 14yr old boy was severely wounded in Gegharkunik province of #Armenia. And with deep condolences to all who have suffered, reiterate UN Secretary-General’s call – we must protect civilians under int. humanitarian law and ceasefire.
— Shombi Sharp (@ShombiSharp) October 14, 2020