«2 տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքն ուղղված է աշխարհին». Արմեն Մուրադյան
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2 տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին… Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում !!! Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։ Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»:
2 տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին…Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում…
Gepostet von Արմեն Մուրադյան/ Armen Muradyan am Mittwoch, 14. Oktober 2020