Բաժիններ՝

Եթե քննությունից առաջ գրի առնեք ձեր բոլոր ապրումները, ապա դա կարող է օգնել ձեզ բարձր գնահատական ստանալ

Հիշարժան փաստեր

– Չափազանց քաղցած լինելու դեպքում ուղեղը սկսում է կերակրվել ինքն իրենից։

– Երաժշտություն լսելիս մեր սրտի բաբախոցը սկսում է համաչափ զարկել երգի ռիթմի հետ։

– Մարդուն միջին հաշվով անհրաժեշտ է 66 օր, որպեսզի ձեւավորվի կայուն սովորություն:

– Մենք ավելի հեշտ ենք ընկալում եւ հիշում տեղեկատվությունը, երբ մեր աչքերը փակ են:

– Մարդու գլուխն ու ստամոքսը սերտորեն կապված են: Այդ պատճառով որոշ հույզեր ֆիզիկապես խորությամբ անդրադառնում են ստամոքսի վրա: Այդ հույզերից հատկապես պետք է նշել տագնապը եւ վիրավորվածությունը:

– Բոլոր մարդկային զգացողություններից հոտառությունն առավել ամուր է կապված հիշողության հետ:

– Տեղեկատվության մտապահման ամենաարդյունավետ եղանակը 10 րոպեանոց ընդմիջումներ անելն է պարապմունքների յուրաքանչյուր 30-50 րոպեներից հետո:

– Եթե քննությունից առաջ գրի առնեք ձեր բոլոր ապրումները, ապա դա կարող է օգնել ձեզ բարձր գնահատական ստանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս