«Դիվերսիոն խմբերի հաճախակի ներթափանցումը Հադրութ չի բացառվում. տեղանքն անտառային է, լեռնային, կտրտված». Արծրուն Հովհաննիսյան
Հադրութն այնպիսի իրավիճակում է, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբերը երբեմն ներթափանցում են, որոնց դեմ մեր զինված ուժերը պայքարում են:
Հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Քանի որ տեղանքն անտառային է, լեռնային, կտրտված է, չի բացառվում նման դիվերսիոն խմբերի հաճախակի ներթափանցումը Հադրութ, և շրջակա բնակավայրեր»,- նշեց նա: