Արցախի ԱԻ պետական ծառայությունն արձանագրում է, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանն արձանագրում է, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը: Այս մասին Սարուխանյանն ասաց հոկտեմբերի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը, խախտելով Ժնևյան կոնվենցիաների կետերը, թիրախավորել է քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները: Արցախի հանրապետության ԱԻ պետական ծառայության աշխատակիցները պատերազմական և խաղաղ ժամանակահատվածում միշտ եղել են մեր բնակչության կողքին ու պատրաստ են իրենց կյանքի գնով օգնության հասնել յուրաքանչյուրին»,- ասաց Սարուխանյանը:

Սասուն Սարուխանյանը հավելեց, որ ռազմական գործողությունների առաջին օրերից ապաստարաններում տեղավորված բնակչությունն ապահովվել է անհրաժեշտ սննդով, դեղորայքով ու այլ պարագաներով:

Տեսանյութեր

Լրահոս