Այսօր Հռոմում ես իմ և Լիգայի աջակցությունը հայտնեցի հայերի գոյության և խաղաղության իրավունքին․ Իտալիայի նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինի
«Մենք չպետք է մոռանանք ավերածությունների և տանջանքների մասին, որոնք մեզ մտերիմ մարդիկ են ապրում, և այդ մասին քիչ են խոսում»,- այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրում է Իտալիայի նախկին փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։
Նա տեղեկացրել է, որ այսօր Հռոմում իր և Լիգայի աջակցությունը հայտնեց հայերի գոյության և խաղաղության իրավունքին։ «Սկզբում նրանք առերեսվել են Ցեղասպանության սարսափին, իսկ այժմ հետապնդվում են Լեռնային Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն գոյություն ունի, պաշտպանի այս եղբայրներին՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,- գրել է Սալվինին:
Non dobbiamo dimenticare la sofferenza e la distruzione che sta vivendo un popolo a noi vicino e di cui si parla…
Gepostet von Matteo Salvini am Dienstag, 13. Oktober 2020