Բաժիններ՝

Հայկական ռազմարդյունաբերությունն աշխատում է հարվածային միջոցների արտադրության ուղղությամբ

Հայաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունները ուժերի գերլարումով աշխատում են հարվածային և պաշտպանական միջոցների արտադրության ուղղությամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով բազմաթիվ քաղաքացիների հարցումներին:

«Ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով: Վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում: Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների մշակումներին»,-գրել է Արշակյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը մանրամասներ չի հաղորդում աշխատանքների արդյունքներից, սակայն նշում է, որ շատ աշխատանքներ 24-ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս