Սաուդյան Արաբիայում կրկին կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները
Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը հորդորել է բոյկոտել թուրքական ապրանքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աբդուլռահման բին Մուսաադը այսպիսի կոչով հանդես է եկել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարել է. «Քաթարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը»:
Արքայազնը, կիսվելով Էրդողնի հայտարարության մասին BBC-ի հրապարակումը, գրել է. «Ահա սրա պատճառով պետք է բոյկոտենք թուրքական ապրանքները,- ապա հեգնանքով ավելացրել. – կոչ եմ անում բոյկոտել թուրքական ապրանքները, որպեսզի հնարավոր լինի կայունացնել ու ամրապնդել Թուրքիայի տնտեսական վիճակը»:
Սաուդյան Արաբիայի առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանն այդ թեմայով նույնպես գրառում է արել Twitter-ում:
«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծումը, արտահանումը, ներդրումներն ու զբոսաշրջությունը: Այժմ դա յուրաքանչյուր գործարարի և սպառողի պարտականությունն է»։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում շաբաթներ առաջ նույնպես հայտարարվել էր թուրքական ապրանքների բոյկոտ: