Բաժիններ՝

Գերմանիան զգուշացրել է Թուրքիային

Թուրքիան պետք է զերծ մնա սադրանքներից արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում: Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը՝ Գերմանիայի համերաշխությունը հայտնելով ԵՄ գործընկերներ Կիպրոսին և Հունաստանին:

Բեռլինում Կիպրոս և Հունաստան թռիչքից առաջ նա ընդգծել է, որ Անկարան պետք է դադարեցնի սադրանքը, եթե կառավարությունը շահագրգիռ է բանակցություններում, ինչպես դա բազմիցս նշել է: Ինչպես հաղորդում է  «Ռոյթերս»-ը, Մաասը Թուրքիային կոչ է արել բաց լինել բանակցությունների համար և չվերսկսել գազի հետախուզական աշխատանքը՝ ծովային վիճելի տարածքներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս