Բաժիններ՝

Հայտնի են դարձել Թրամփի՝ COVID-19-ի նոր թեստերի արդյունքները

Թրամփի բուժող բժիշկը՝ Շոն Քոնլին, հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի թեստերի արդյունքները վերջին մի քանի օրերին եղել են բացասական։

«Ի պատասխան նախագահի՝ վերջերս COVID-19-ի համար արված թեստերի վերաբերյալ ձեր հարցմանը, ես կարող եմ հաղորդել, որ մի քանի օր անընդմեջ թեստերի արդյունքները եղել են բացասական»,-ասվում է բժշկի հաղորդագրության մեջ, որն ուղարկվել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանիի անունով:

Առաջին բացասական թեստը Թրամփը հանձնել է հոկտեմբերի 10-ի առավոտյան: Նույն օրվա երեկոյան նրա բուժող բժիշկը՝ Շոն Քոնլին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավարը այլեւս վարակիչ չէ: Թրամփը կորոնավիրուսի դրական թեստի մասին հաղորդել էր լույս հոկտեմբերի 2-ի գիշերը: Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ նա հոսպիտալացվել էր մի քանի օրով, բայց հոկտեմբերի 5-ից գտնվում է Սպիտակ տանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս