Բաժիններ՝

Քադիրովը հայտարարել է, որ Գրոզինում ոչնչացված զինյալները կարող են ժամանած լինել արտասահմանից

Այսօր Գրոզնիում ոչնչացված զինյալները կարող է ժամանել են արտասահմանից, իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ: Այդ մասին իր Telegram-ալիքում գրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։

«Չեչնիայի Հանրապետությունում վաղուց է վերջ տրվել ահաբեկչական կազմավորումներին: Իսկ այն տեղեկատվությունը, որ արտասահմանից տարածաշրջան են ժամանել ապօրինի զինված կազմավորումների մասնակիցներ, իրավապահ մարմինների մոտ հայտնվել է վաղօրոք: Իրականացվել են նրանց բռնելու օպերատիվ միջոցառումներ»,- գրել է Քադիրովը:

Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ահաբեկիչների գտնվելու վայրը որոշելու հարցում նույնպես օգնել են տեղացի բնակիչները, «որոնք ժամանակին հայտնել են կասկածելի անձանց մասին մասնավոր տներից մեկում»:

Քադիրովը նաեւ նշել է, որ առաջինը վայր են ժամանել Ռուսաստանի ներքգործնախարարության Գրոզնու գծային բաժնի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները:

«Դժբախտաբար, իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ զոհվել են «շայթանների» ձեռքով: Քադիրովը հավելել է, որ զինյալներն ահաբեկչական գործողություններ էին պլանավորել հանրապետության տարածքում:

«Այսօր առավոտյան Գրոզնու Օկտյաբրսկի շրջանում հաջող իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ոչնչաչացվել է ապօրինի զինած կազմավորումների չորս մասնակից: Նրանք մի շարք ահաբեկչական գործողություններ էին պլանավորել տարածաշրջանի տարածքում: Մարտական ընդհարման վարից առգրավվել են զենք, կապի միջոցներ, ռազմամթերք»,- գրել է Քադիրովը: Չեչնիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ իրավիճակն ինչպես քաղաքում, այնպես էլ տարածաշրջանում «ամբողջությամբ վերցված կայուն է եւ հանգիստ»: «Սահմանափակիչ միջոցներ չեն մտցվել: Երթեւեկությունն ազատ է: Բոլոր ծառայություններն աշխատում են նախատեսված ռեժիմով: Ուժայիններն աշխատել են առավելագույնս պրոֆեսիոնալ, համակարգված եւ հանգիստ»,- նշել է Քադիրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս