Բաժիններ՝

ԿԽՄԿ-ն ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման հույս է հայտնել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍ-ը, այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը:

«Մենք հույս ունենք, որ հումանիտար հրադադարի մասին համաձայնությունը կպահպանվի և որ այն էականորեն կթեթևացնի տուժածների վիճակը»,- ասել է նա:

Նա հավելել է, որ ԿԽՄԿ-ն պատրաստ է փոխգործակցել մարտերի ժամանակ զոհվածների դիերի, ինչպես նաև պահվող անձանց փոխանակման հարցում: «Սակայն կողմերը պետք է պայմանավորվեն ձևաչափի հարցում: Մենք շարունակում ենք երկխոսությունը նրանց հետ՝ ներկայացնելով առաջարկներ»,- մանրամասնել է տարածաշրջանային տնօրենը:

Նրա խոսքով՝ կողմերը պետք է պայմանավորվեն գործառնական և լոգիստիկ հարցերի շուրջ, իսկ այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: «Բացի այդ, պետք է երաշխավորվի մեր խմբերի անվտանգությունը, որպեսզի այդ գործողությունները կատարվեն»,- ընդգծել է Շուեպը:

ԿԽՄԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կազմակերպությունը ներգրավված չէ քաղաքական բանակցությունների մեջ: «Մեր դերակատարումը բացառապես մարդասիրական է՝ որպես չեզոք միջնորդ»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս