Պարգև Սրբազանն այցելել է վիրավոր զինվորներին ու աղոթել նրանց համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1433.jpg)
Արցախի թեմի Առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը այցելել է զինվորական հոսպիտալ, հանդիպել այնտեղ գտնվող վիրավոր զինվորների հետ։
Աղոթք է բարձրացվել նրանց շուտափույթ առողջության համար։
Սրբազանը բժիշկներին մաղթել է ուժ ու կորով, որպեսզի «իրենք առավել զորացած դարմանեն զինվորների վերքերը»։