Բաժիններ՝

Ավստրալիայում փլվել է համալսարանի մասնաշենքի տանիքը

Մեկ մարդ զոհվել եւ եւս մեկը վնասվածքներ է ստացել Ավստրալիայի հարավ-արեւմուտքի Պերտե քաղաքի Քերթինի անվան համալսարանի մասնաշենքից մեկի՝ շինարարական աշխատանքների ժամանակ տանիքը փլվելու հետեւանքով: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հաղորդել է ABC հեռարձակող կորպորացիան:

Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 12:30-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին) համալսարանի մասնաշենքի տարածքում նոր շենքի կառուցման վայրում:

Հինգհարկանի շենքի ապակե տանիքը հավաքելու ժամանակ ընկել է կորպուսի ներսում՝ հարվածելով շինության հենարաններին ու հենածածկերին:

Փլուզման վայրում աշխատում են վթարային ծառայությունները, որոնց աշխատակիցները փնտրում են նրանց, ովքեր, հնարավոր է, հայտնվել են փլվածքների տակ, հերթապահում են շտապօգնության անձնակազմերը եւ ոստիկանությունը:

Հաղորդվում է, որ փլուզման հանգամանքները կասկածելի համարելու պատճառներ չկան: Այլ մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս