Սոցիալական ցանցերում վիրավոր զինծառայողների կեղծ ցուցակ է տարածվում
Կապանի բժշկական կենտրոնը հորդորում է լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։
Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ–ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։
«Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։ Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հարգելի քաղաքացիներՍոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ֊ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ , որը չի…
Gepostet von Կապանի Բժշկական Կենտրոն am Montag, 12. Oktober 2020