«Խոսքը հերոսների՛ մասին է»․ Մելքումյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ-ում խոսում էր այն մասին, որ այսօր մեր ազգը մեկ բռունցք է դարձել եւ միասնականություն է դրսեւորում, ինչը լավ է։ Մենք նրան հիշեցրինք որոշ գրառումներ, որոնցով գուժում էին ինչ-որ դավաճանների մասին, ու հարցրինք՝ Դուք մեր երկրում դավաճանների ճանաչո՞ւմ եք։ Բայց Մելքումյանը, որ ակտիվ հետեւում է ֆեյսբուքյան անցուդարձին, պարզվեց, տեղյակ չէ այդ գրառումներից, որոնք մի քանի օր է՝ քննարկվում են համացանցում, ուստի մանեւրեց, որ հստակ չպատասխանի, թե ինչ է մտածում այդ թեմայով, միայն ասաց, որ կողմնակից է այս փուլում բոլոր ուժերը մոբիլիզացնելուն։

Նկատեցինք, որ արդեն ակնարկներ են արվում, օրինակ, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի ուղղությամբ, թե նրա կողմնակիցներն են գնացել եւ դիրքերում սուտ տեղեկություններ տարածել՝ «դավաճանություն» արել։

«Ես չեմ կարծում, թե հերոսները կարող են գնալ էդ ուղղությամբ»,- ասաց նա ու հեռացավ։ Ապա շրջվեց ու նորից շեշտեց՝ խոսքը հերոսների՛ մասին է՝ ակնարկելով Բալասանյանին, ով Արցախի հերոս է»։

Տեսանյութեր

Լրահոս