Ադրբեջան չայցելելու հայտարարությունները հակաահաբեկչական գործողությունների և ինչ-ինչ պատժամիջոցների հիմք կարող են դառնալ․ քաղտեխնոլոգ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Տարբեր երկրներ պաշտոնապես զգուշացնում են իրենց քաղաքա­ցիներին չայցելել Ադրբեջան` ահաբեկչական խմբավորումների կող­մից առկա սպառնալիքի հետ կապված: Մասնավորաբար, նման հայ­տարարություններ արել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատ­ները, այլ երկրներ ևս պաշտոնական մակարդակով անդրադարձել են Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների խնդրին:

Անդրադառնալով նմանաբնույթ հայտարարություններին` քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Այս­տեղ պետք է հստակեցնել, թե մասնավորապես նշված երկու երկրներն ի՞նչ են հասկանում ահաբեկիչներ հասկացության տակ: Ինչ-որ տեղ կա հերթապահ հայտարարություն, որն ունի կիրառական նշանակություն: Այսինքն՝ գուցե ապագայի համար ինչ-որ հիմքեր են ստեղծում: Սովորաբար, սկզբից լինում են հայտարարություն­ներ, օրինակ՝ տարածաշրջանում ահաբեկիչների առկայության մասին: Հետո, երբ այդ ահաբեկիչների դեմ ինչ-որ գործողություն­ներ իրականացնելու առումով պատեհ առիթ է ստեղծվում, կամ իրավիճակն է այդպես թելադրում, այդ հայտարարությունները հիմք են հանդիսանում ինչ-որ գործողություններ սկսելու համար:

Այնուամենայնիվ, խմբավորումների հստակ անուններ չեն տրվում, ահաբեկչության վտանգի մասին լղոզված է խոսվում: Ի տարբերություն ՌԴ-ի, Ֆրանսիայի, վերոնշյալ երկրների պարագայում ամեն ինչ մի քիչ լղոզված էր: Բայց չեմ բացառում, որ հետագայում, զարգացումների այս կամ այն սցենարի պարագայում, դա կարող է հիմք հանդիսանալ հակաահաբեկչական գործողությունների հա­մար, որոնց կմասնակցեն նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան: Թեպետ հայտարարությունները լղոզված են, բայց ապագայում հակաահաբեկչական գործողություններ անելու, ինչ-ինչ պատժամիջոցներ կիրառելու հիմք կարող են դառնալ»:

 

Տեսանյութեր

Լրահոս