«Շուշիի եկեղեցու մեկ հատվածին երկու անգամ ուղիղ, դիպուկ, նույնիսկ` գերճգրիտ հարված է հասցվել». Արծրուն Հովհաննիսյան
Այսօր ամբողջ ցերեկ շարունակվել է Ստեփանակերտ քաղաքի հրետակոծությունը. առնվազն մի քանի տասնյակ պայթյուն է որոտացել տարբեր տրամաչափի զենքերից:
Ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցին թիրախավորելուն, Հովհաննիսյանը պնդեց, որ այդ հրթիռակոծումը պատահական չի եղել:
«Իմ աչքերով տեսա նաև Շուշիի եկեղեցու համապատասխան վնասվածքը։ Ըստ էության, եկեղեցու մեկ հատվածին ուղիղ, դիպուկ, նույնիսկ` գերճգրիտ հարված է հասցվել երկու անգամ»,-նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մարտերը գիշերը ևս շարունակվում են, պարզապես առավոտյան դրանք թեժանում են: