Սկսվեց․ Մարիա Զախարովան լուսանկար է տարածել

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Սկսվեց»։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և ԱԴրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը, Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։

ԼՂ հարցով բանակցություններն ընթանում են ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը։ Չի բացառվում, որ նախարարները ասուլիսով հանդես կգան հանդիպման արդյունքներով։

Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները Մոսկվա էին ժամանել բանակցություններից մի քանի ժամ առաջ։

Հիշեցնենք, որ նախօրեին՝ Արցախյան պատերազմի 12-րդ օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով է հանդես եկավ։ ՌԴ նախագահի հայտարարության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսային բանակցություններից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են ԼՂ հակամարտության գոտում, ելնելով հումանիտար և զոհվածների դիերի և գերիների փոխանակման նկատառումներից։ «Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները»,-ասված էր հայտարարությունում։ Արդեն այսօր ՌԴ ԱԳՆ Պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ նախարարների այցը Մոսկվա նախապատրաստվում է և երկու կողմերն էլ հաստատել են իրենց մասնակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս