«Դրանով զբաղվում են համապատասխան մարմինները, մեկնաբանություն չունեմ». Ռուբեն Ռուբինյանը՝ վարչապետի գրառման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դավաճանների մասին գրառման վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունի։

«Դրանով զբաղվում են համապատասխան մարմինները, մեկնաբանություն չունեմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռ. Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի քանի օր առաջ ահազանգ է ստացել, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

«Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով՝ ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում:

Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ»,- գրել էր վարչապետը։

Անդրադառնալով Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու մասին խոսակցություններին՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հարցի հետ կապված օրեր առաջ վարչապետն արդեն արտահայտվել է, հետևաբար՝ ավելացնելու որևէ բան չունի։

Տեսանյութեր

Լրահոս