Արսեն Բաբայանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ.
1in.am լրատվական կայքը հոկտեմբերի 8-ին հրապարակել է սուտ տեղեկություն այն մասին, թե իբր դավաճանական գործողություն կատարելու մեջ կասկածվող և ձերբակալված անձն Արցախում հանդիպել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին։
Ակնհայտ է, որ 1in.am լրատվական կայքը՝ չունենալով ոչ մի տվյալ, տեղեկություն կամ ապացույց, փաստացի առանձնապես ծանր հանցագործության մեղադրանք է ներկայացրել, հրապարակայնորեն իրականացրել փաստացի սուտ մատնություն Արթուր Վանեցյանի նկատմամբ, որից հետո այդ լուրը տարածում է ստացել սոցիալական ցանցերում այլ օգտատերերի եւ լրատվամիջոցների կողմից:
Հատուկ ընդգծում եմ, որ 1in.am լրատվական կայքը, դրա պատասխանատուները կամ փաստացի սեփականատերը գիտակցելով, որ իր կողմից տրամադրված ողջ տեղեկությունը կեղծ է, այնուամենայնիվ, հրապարակել է դրանք, այդպիսով կատարելով քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարք։
Վերոգրյալի առթիվ քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով դիմումս քննարկել քրեադատավարական ընթացակարգերով, ձեռնարկել անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ, քրեական գործ հարուցելու, արարքներին պատշաճ քրեաիարվական գնահատական տալու և նման արարքների կանխարգելմանն ուղղված համալիր գործողություններ կատարելու ուղղությամբ»։
Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ.1in.am լրատվական կայքը հոկտեմբերի 8-ին հրապարակել է սուտ…
Gepostet von Arsen Babayan am Freitag, 9. Oktober 2020