Իսպանիայի վարչապետը Մադրիդին սպառնացել է կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմով
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը վերջնագրի ձեւով Մադրիդի տարածաշրջանային կառավարության ղեկավար Իսաբել Դիաս Այյուսոյին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի տարածման կապակցությամբ այդ ինքնավար հանրակցության տարածքում ավելի խիստ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու անհրաժեշտության մասին։
Իսպանական հեռուստաալիքի տվյալներով՝ Այյուսոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ Սանչեսն ասել է՝ կա՛մ տարածաշրջանը կընդունի այդ միջոցառումները, կա՛մ կենտրոնական կառավարությունը նրա տարածքում արտակարգ դրության ռեժիմ կսահմանի:
Այդ թեմայի քննարկումը ներկայացվել է Իսպանիայի կառավարության՝ հոկտեմերի 9-ի արտակարգ նիստին:
Իսպանիայի կառավարության նման արձագանքը պայմանավորված է Մադրիդի Գերագույն դատարանի որոշմամբ, որը հոկտեմբերի 8-ին որոշում է ընդունել հանել մի շարք սահմանափակումներ, որոնք ավելի վաղ երկրի առողջապահության նախարարության կողմից հանձնարարվել էին տարածաշրջանի համար:
Այյուսոն հանդես է գալիս արտակարգ միջոցառումների դեմ եւ հայտարարում, որ պատրաստ է այլընտրանքներ քննարկել:
Անցած շաբաթվա վերջին Իսպանիայի կառավարությունը հավանություն էր տվել առողջապահության նախարարության կարգադրությանը, որին համապատասխան սահմանափակումներ էին մտցվել մայրաքաղաքի եւ ինը արվարձանների համար, որոնք նաեւ մտնում են Մադրիդի ինքնավար հանրակցության կազմի մեջ:
Ընդամենը սահմանափակիչ միջոցառումները վերաբերել են շուրջ 4,8 մլն մարդու:
Այդ տարածքում արգելվում է փողոց դուրս գալ առանց ծայրահեղ անհրաժեշտության, այլ միայն աշխատանքի, ուսման բժշկական կամ որեւէ այլ անհետաձգելի պատճառներով: Զգալի սահմանափակումներ են մտցվել նաեւ խանութների, հյուրանոցների հասարակական սննդի օբյեկտների աշխատանքի նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: