Ժեենբեկովը նշել է պայմանը, որի դեպքում Ղրղզստանի նախագահը կթողնի պաշտոնը
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը պատրաստակամություն է հայտնել պետության ղեկավարի պաշտոնը թողնել այն բանից հետո, երբ կհաստատվեն գործադիր իշխանության օրինական մարմինները եւ երկիրը կկանգնի օրինականության ճանապարհին։
«Անհրաժեշտ է, որ մենք ստեղծված իրադրությունը որքան կարելի ավելի արագ վերադարձնենք իրավական հուն»,-հավելել է Ժեենբեկովը, որի խոսքը տարածել է նրա մամուլի ծառայությունը:
Նախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել պաշտոնից ազատել վարչապետին եւ կառավարության անդամներին, որոնք աշխատել են մինչեւ ճգնաժամը, որպեսզի օրինականացնեն նոր նախարարների կաբինետը: Ժեենբեկովը նշել է, որ «ոչ մի պաշտոն պետության ամբողջականությունից, ժողովրդի միասնությունից եւ հասարակության անդորրությունից վեր չէ: Նրա գնահատմամբ, քաղաքական իրադրությունը երկրում «հասել է օրհասական կետի»:
Նա հիշեցրել է, որ Ղրղզստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքները չեղարկելու եւ նոր ընտրություններ նշանակելու անհրաժեշտության մասին:
«Դրա մասին որոշումը կընդունի ԿԸՀ-ն: Այդ միջոցառումները կնվազեցնեն ներկայիս քաղաքական լարվածությունը»,-կարծիք է հայտնել նա: Ժեենբեկովը բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել՝ պահպանել խաղաղությունն ու հանգստությունը երկրում:
Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել են հոկտեմբերի 4-ին: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ, որոնք փորձել են թափանցել խորհրդարանի շենք: Բախումները Բիշքեկում շարունակվել են ամբողջ գիշեր, առավոտվա կողմերը բողոքի մասնակիցները գրավել են խորհրդարանի շենքը, որտեղ նաեւ տեղակայված է նախագահի գրասենյակը:
Հոկտեմբերի 6-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցկացվել էին հոկտեմբերի 4-ին: Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Նախագահ Սոորոնբեկ Ժեենբեկովը, նրա մամուլի քարտուղարի պնդմամբ, գտնվում է Բիշքեկում եւ «վերահսկում է իրադրությունը»: Նա քանիցս երկխոսության կոչ է արել ընդդիմադիրներին, բայց, որքան հմյտնի է, առայժմ ոչ մի պաշտոնական բանակցություններ չեն անցկացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: