Բաժիններ՝

Տոկիոյի ՕԽ-ի կազմկոմիտեն խաղերի անցկացման նոր ձևափաչով կխնայի 284 մլն դոլար

Տոկիոյում 2021 թվականին անցկացվելիք 32-րդ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) է ներկայացրել մրցումների ձևաչափը պարզեցնելու ծրագիր, որը կխնայի 284 մլն դոլար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ճապոնական կողմն առաջարկում է 10-15% -ով կրճատել պատվիրակությունների և ՄՕԿ-ի պաշտոնյաների թիվը: Կազմկոմիտեի ներկայացուցիչների կարծիքով` Տոկիոն օրինակ կծառայի «հետկորոնավիրուսային դարաշրջանում» մարզական միջոցառումների կազմակերպման առումով:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս