ՀՀ արտգործնախարարը նախատեսում է Մոսկվա ժամանել օրվա երկրորդ կեսին․ Վարդան Տողանյան
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նախատեսում է ուրբաթ օրվա երկրորդ կեսին ժամանել Մոսկվա` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
«Հիմա մենք նոր ենք սկսում պարզել մանրամասները: Ես կարող եմ հաստատել, որ, այո, նա կժամանի օրվա երկրորդ կեսին եւ խորհրդակցություններ կլինեն»,- ասել է նա: