Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 614, մահվան՝ 7 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 614 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55 087-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1011 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հոկտեմբերի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 303 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1313-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 216 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45 528, փաստացի բուժվողներինը՝ 8246 (մեկ օրում ավելացել է 391-ով): Մեկ օրում արվել է 3312 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 319 791 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս