Բաժիններ՝

Ուզում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին. Լիլիթ Մկրտչյան

Եվրոպայի արծաթե մեդալակիր, հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը նպատակ ունի մասնակցելու Օլիմպիական խաղերին` նոր վարժությամբ:

«Որոշեցի փոխել վարժությունը` հրաժարվելով վազող թիրախ ձևից, քանի որ այն օլիմպիական մարզաձև չէր: Այժմ ինձ փորձում եմ ատրճանակ ձևում: Մեր մարզաձևը` հրաձգությունն, այնպիսին է, որ տարիքային սահմանափակում չկա և մասնագետներն այն կարծիքին են` կկարողանամ լուրջ արդյունք գրանցել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` ինքը հիմա ավելի շատ կենտրոնացած է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վրա, քան` Տոկիո-2020-ի:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս