Թրամփը կարծում է, որ Բայդենը կանխապես կիմանա պատասխանները վիրտուալ բանավեճեր անցկացնելիս
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել, որ հեռուստաբանավեճերի հաջորդ փուլը վիրտուալ ձեւաչափով անկացվելու դեպքում Դեմոկրատական կուսակցությունից պետական բարձրագույն պաշտոնի թեկնաթու Ջոզեֆ Բայդենը կանխապես կիմանա բանավեճի համար պատրաստված հարցերի պատասխանները։
«Տեսնենք, թե ինչ կլինի հետո, բայց ես շահագրգռված չեմ վիրտուալ բանվեճերի անցկացման հարցում,- հայտարարել է Թրամփը հոկտեմբերի 8-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների միջեւ նախընտրական բանավեճի հաջորդ փուլի անցկացման ձեւաչափի վերաբերյալ:- Ես Ջո Բայդենը չեմ, ես վիրտուալ վիճաբանություններ չեմ անցկացնի՝ նստելով համակարգչի էկրանի առաջ»:
Ըստ որում Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ի Նախագահական բանավեճերի հանձնաժողովի որոշումները հարուցում են լոկ իր ծիծաղը:
«Նա (Բայդենը) այդ դեպքում կունենա պատասխանները,- նշել է Միացյալ Նահանգների վարչակազմի ղեկավարը:- Նրանք նրան կտան պատասխանները. ճիշտ այնպես, ինչպես նրան հայտնում են, թե ինչ հարցեր են տալու մամուլի ասուլիսներում»: «Նրանք տալիս են նրան պատասխանները, դրանք ընդհանրապես ի՞նչ մամուլի ասուլիսներ են»,- ասել է Թրամփը:
Ըստ որում նա ենթադրել է, որ հաջորդ բանավեճերն անմիջակա ձեւաչափով կարելի կլինի անցկացնել առանց ԱՄՆ-ի Նախագահական բանավեճերի հանձնաժողովի օգնության՝ դրա համար օգտվելով անկախ հարթակից: Թրամփի եւ Բայդենի բանավեճերի առաջին փոլը կայացել է սեպտեմբերի 29-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ):
Երկրորդն ավելի վաղ նշանակված էր հոկտեմբերի 15-ին Մայամիում (Ֆլորիդայի նահանգ), իսկ երրորդը՝ հոկտեմբերի 22-ին Նեշվիլում (Թենեսիի նահանգ): Բայդենի շտաբը հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Թրամփի հետ հաջորդ հրապարակային բանավեճը կարող է կայանալ հոկտեմբերի 22-ին եւ կլինի ընտրություններից առաջ վերջինը: Նախագահի ներկայացուցիչները համաձայնվել են դրան: ԱՄՆ-ում ընդհանուր ընտրությունները պլանավորված են նոյեմբերի 3-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: