Սննդամթերքի, դեղորայքի, 1-ին անհրաժեշտության ապրանքների քանակից և բնակչության սպառման անհրաժեշտ քանակից կախված՝ ռազմական դրության ժամանակ կարող են սահմանափակվել դրանց վաճառքի ծավալները. «ՀՀ»

«Հայաստանի Հնարապետություն» թերթը գրում է․ «Հաստատված է ռազմական դրության ժամանակ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգն ու այդ ապրանքների ցանկը:

Կարգի համաձայն, անհրաժեշտության դեպքում Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և այլ պետական կառավարման մարմինների աշխատողների միջոցով կսահմանվի շուրջօրյա հերթապահություն՝ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության, պահման և վաճառքի օբյեկտներում:

Գործադիրը նշում է նաև, որ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում թիվ  2 հավելվածով (առաջին անհրաժեշտության ապրանքներն են) հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների արտահանումը կիրականացվի միայն Էկոնոմիկայի նախարարության թույլտվությամբ:

Սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների քանակից և ազգաբնակչության սպառման անհրաժեշտ չափաքանակներից կախված` կառավարության որոշմամբ կարող են սահմանափակվել դրանց վաճառքի ծավալները` սահմանելով առևտրային կետերում մեկ անձին տվյալ սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների բացթողնման չափաքանակ»:

Տեսանյութեր

Լրահոս