Ադրբեջանն իրականացնում է առաջնագծից եկող տեղեկությունների 100 տոկոսանոց «բլոկադա», որ հանրության շրջանում չտարածվի իրականությունը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Արցախին ու հայ ժողովրդին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից պարտադրված պատերազմի հենց սկզբից միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի իշխանու­թյուններն իրենց երկրի տարածքում ար­գելել են «Ֆեյսբուքն ու ընդհան­րապես մարդկանց վիրտուալ հաղորդակցման բոլոր հնարավոր այլընտրանքային հարթակները:

Բացի դրանից, ըստ առկա տեղեկու­թյունների, ադրբեջանական իշխանու­թյուններն ամբողջապես իրականացնում են առաջնագծից եկող տեղեկատվու­թյան հարյուր տոկոսանոց «բլոկադա», որպեսզի իրականությունը հանրության շրջանում հայտնի չդառնա և մատուցվի միայն այն, ինչ իրենց է պետք:

Առավել ևս հանրությունից թաքցնում են իրենց բազմահազար զոհերի առկայության փաստը, ինչն, ի դեպ, խոստովանում է նաև Ալիևը: Արդյունքում, նույնիսկ տեղե­կատվական բլոկադայի պայմաններում, Ադրբեջանի հանրության կողմից իշխա­նությունների նկատմամբ գնալով խորա­ցող դժգոհություն կա, քանի որ մարդիկ անգամ պաշտոնապես հայտարարված զոհվածների դիերը չեն ստացել:

Ռազ­մական ոլորտի տարբեր մասնագետներ ու զինվորականներ, ինչպես նաև մի­ջազգային տարբեր կազմակերպութլուններ նշում էին, թե անհրաժեշտ է կրակը դադարեցնել, որպեսզի հնարավոր լինի մարտադաշտից հեռացնել զոհվածնե­րին: Սակայն 12 օրվա ընթացքում նա­խահարձակ կողմը՝ Ադրբեջանը, ոչ մի քայլ չարեց այդ մարդասիրական քայլին գնալու համար, ինչը մեկ անգամ ևս շեշ­տում է, որ այդ երկրի ղեկավարությանը չեն հետաքրքրում ոչ իր զինվորները, ոչ էլ առավել ևս, զոհվածները»:

Տեսանյութեր

Լրահոս