«Ովքեր նման զրույցների բախվում են կամ ականատես են լինում՝ ֆիքսում են այդ անձանց ու խմբերին, զանգում ԱԱԾ»․ Հանրային խորհրդի նախագահ

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՏԱՐԱԾԵԼԸ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է
Վանաձորից, Նոյեմբերյանից միաժամանակ ու տարբեր վստահելի մարդկանցից լուրեր են գալիս, որ ինչ-որ խմբեր պարտվողական տրամադրություններ ու խուճապ /հանձնում ենք, պարտվել ենք/ տարածելու, իշխանություններին զրպարտող ու «մոտալուտ» իշխանափոխություն գուժող /անգամ նշում են, թե ով է գալու իշխանության/ «տեքստերով» այցելում են խանութներ, զրույցի բռնվում, թե Նիկոլ Փաշինյանը թաքուն է պահում, որ Ռուսաստանն օգնում է, կամ Ռուսաստանը չի օգնում Նիկոլ Փաշինյանի պատճառով, ԱԱԾ պետին փոխել են, Ռուսաստանի մարդն են նշանակել, որպեսզի հեսա պերեվառոտ արվի ու այսինչին վարչապետ նշանակեն, Արցախյան ճակատում, Ստեփանակերտում, Երևանում «սարսափի» ու այլ բաների մասին։

Առաջնագծում կանգուն ենք ու պինդ։

Դիմում եմ բոլորին՝ ովքեր նման զրույցների բախվում են կամ ականատես են լինում՝ ֆիքսում են այդ անձանց ու խբերին, զանգում ԱԱԾ, տրամադրում տեղեկությունները։

ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆՔ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆԸ
Այսպիսի մարդկանց ու խմբերի մասին տեղյակ ենք պահում ԱԱԾ-ին»։

Տեսանյութեր

Լրահոս