Բաժիններ՝

ՌԴ ԱՆ-ում տարածաշրջանների ղեկավարներին հանձնարարականներ են տվել COVID-19-ի պատճառով

Համաճարակաբանական դժվարին իրադրություն ունեցող տարածաշրջանների ղեկավարները հարկ է, որ վերանայեն ձեռնարկությունների ու կազմակերպությունների աշխատանքի գրաֆիկները՝ փոխելով աշխատանքն սկսելու ժամանակը, որպեսզի հասարակական տրանսպորտը բեռնաթափվի պիկ ժամերին: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան Առաջին պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության եւ ապացուցողական բժշկության ամբիոնի վարիչ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Բրիկոն:

«Ես համաճարակաբանական դժվարին իրադրություն ունեցող տարածաշրջանների ղեկավարներին կհանձնարարեի փոխել ձեռնարկությունների ու կազմակերպությունների մի մասի աշխատանքային գրաֆիկները՝ փոխելով աշխատանքային օրն սկսելու եւ ավարտելու ժամանակը: Այսպիսով՝ կհաջողվի հասարակական տրանսպորտը բեռնաթափել պիկ ժամերին եւ նվազեցնել կորոնավիրուսի եւ շնչուղիների մյուս ինֆեկցիաների տարածման արագությունը»,-Բրիկոն ասել է լրագրողներին: Նրա խոսքով՝ կազմակերպությունների մի մասը կարող է աշխատանքն սկսել ոչ թե առավոտյան ժամը իննին, այլ ութից տասնմեկը՝ համապատասխանաբար տեղաշարժել նաեւ աշխատանքն ավարտելու ժամանակը:

«Այսօր, երբ COVID-19-ի տարածումն արագանում է, կարեւոր է պայմաններ ստեղծել բնակչության շփումները նվազեցնելու, սոցիալական հեռավորությունը պահպանելու համար: Դրա հետ մեկտեղ հասարակական տրանսպորտում ավանդական պիկ ժամերին դա գործնականում հնարավոր չէ»,-պարզաբանել է Բրիկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս