Բաժիններ՝

Բուլղարիայի խորհրդարանը հաղթահարել է ընտրությունների մասին օրենքում ուղղումների՝ նախագահի արգելքը

Բուլղարիայի Ժողովրդական ժողովը (խորհրդարանը) հաղթահարել է ընտրությունների մասին օրենքում ուղղումների՝ նախագահ Ռումեն Ռադեւի արգելքը, որը դրվել էր սեպտեմբերի վերջին: Վիճելի օրինագծի պաշտպանությամբ հանդես է եկել 124 պատգամավոր, դեմ՝ 59-ը։

Այդպիսով, 2021 թվականի մարտին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քվեարկությունը կիրականացվի թե՛ մասնագիտացված մեքենաների կիրառմամբ, եւ թե՛ թղթե քվեաթերթիկներով: Հիմնավորելով արգելքը՝ Ռադեւը նշել է, որ ընդունված ուղղումները պահպանում են քվեարկության արդյունքների մեքենայությունների հնարավորությունները, եւ դա անիմաստ է դարձնում մասնագիտացված մեքենաների ձեռքբերման ֆինանսավորմումը եւ կասկածանքի տակ է դնում ապագա ընտրությունների ազնվությունը: Բուլղարիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է ընտրությունների մասին օրենքում ուղղումները: Հավանության արժանացած նախաձեռնությունները նախատեսում էին քվեարկության հնարավորություն, ինչպես մասնագիտացված մեքենաների կիրառմամբ, այնպես էլ թղթե քվեաթերթիկներով:

Էլեկտրոնային քվեարկության կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորանքի ձեռքբերմամբ կզբաղվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ): Պաշտպանելով քվեարկության երկու եղանակների պահպանումը՝ կառավարող մեծամասնության ներկայացուցիչները երեք ժամ տեւած քննարկումների ժամանակ ընդգծել են, որ «ընտրողները ցանկանում են, որ պահպանվեն թղթե քվեաթերթիկները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս